image

Ալին Բանոյանի համար հոգեհանգիստ կկատարվի նաեւ Լիբանանում

Ալին Բանոյանի համար հոգեհանգիստ կկատարվի նաեւ Լիբանանում

Երեւանի «Սիլիկյան» գերեզմանատանը հուղարկավորել են սփյուռքահայ կրթական մշակ, Մխիթարյան միաբանության ավելի քան 35 տարվա նվիրյալ ուսուցչուհի, Հալեպի Մխիթարյան վարժարանի ուսուցչուհի, ապա՝ տնօրեն, Լիբանանի Մխիթարյան վարժարանի հայագիտական բաժանմունքի վարիչ, Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարանի նախկին ուսուցչուհի Ալին Բանոյանին։

Նա մահացել էր օրեր առաջ՝ Երեւանում՝ ծանր հիվանդությունից, 56 տարեկան էր։

Ալին Բանոյանը 44-օրյա պատերազմում զոհված հալեպահայ Հարութ Բանոյանի քույրն է։ 

Սփյուռքահայ կրթական գործչի համար հոգեհանգիստ կկատարվի նաեւ սփյուռքում։ Մասնավորապես Լիբանանում վաղը՝ փետրվարի 8-ին, Մխիթարյան հայրերի սուրբ Ռիտա ուխտավայրում (Ռաուդա) հոգեհանգստյան արարողություն կանցկացվի պատարագից հետո։