image

Պատահական չէր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումն հատկապես ակտիվացավ Ղրիմը Ռուսաստանին միավորելուց հետո

Պատահական չէր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումն հատկապես ակտիվացավ Ղրիմը Ռուսաստանին միավորելուց հետո

Սմբատ Հովհաննիսյան (Թոնդրակ)


Ղրիմի ճգնաժամը (2014) և Ղարաբաղի հարցը ուղիղ համեմատական են միմյանց․ Ղրիմը՝ Ռուսաստանին միացնելու գործընթացը ազդանշան էր, որպեսզի Ադրբեջանը արագ ձեռնամուխ լինի Ղարաբաղն իրեն միավորելու գործընթացին։ Գործողությունների ժամանակը ճիշտ էր ընտրված՝ Ռուսաստանի դիրքերը բավականին թուլացած էին (են) և Միջազգային հանրույթի առջև Ռուսաստանն այլևս նախկին Ռուսաստանը չէր (Ուկրաինայի դեպքերը, Սիրիայի դեպքերը, Թուրքիայի հետ լարվածության սրումն՝ ընդհուպ 1921 թ․ Կարսի պայմանագրի չեղարկման վերարծարծումը, նավթի գները և այլն)։ Եւրաինտեգրումից դեպի Եւրասիական ՏՀ «թռած» Հայաստանը քիչ հավանական է, որ եւրոպական երկրներից աջակցություն ստանա և այլն։
Եւ բոլորովին էլ պատահական չէր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումն հատկապես ակտիվացավ Ղրիմը Ռուսաստանին միավորելուց հետո: 2014 թվականից սկսված դիվերսիանները, իսկ 2015 թ․ ավելի ինտենսիվորեն դիվերսիաների իրականացումը, որոնք հետախուզական բնույթի էին, արդեն իսկ ուրվագծում էին 2016 թ․ ապրիլյան կարճատև մարտերը (միշտ էլ հեռվից հեշտ է տեսնել մանրուքների դասավորության այս պատկերը, որը տեսնում էինք և այն ժամանակ)։
Իրավիճակը շատ հետաքրքիր զուգահեռ ունի դեռ 2008 թ․ անկախացած Կոսովոյի հետ (թեկուզ ընդունված էր ոչ նախադեպային ձևաչափը)։ Այս ֆոնին որքանով հայտնի է՝ ադրբեջանական կողմը այդքան էլ ակտիվ չէր Ղարաբաղյան հարցում, բայց Ղրիմի ճգնաժամից հետո սկսեց արդեն ակտիվորեն հանդես գալ։ 
Պատմությունը շանսեր է տալիս բոլորին, բայց հատկապես նրանց, ովքեր կարողանում են դրանից օգտվել․․․