Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանն իր YouTube-յան ալիքում տեղադրել է Օքսֆորդի հայկական երգչախմբի կատարմամբ Կոմիտասի «Տէր ողորմեան»: Օքսֆորդի հայկական երգչախումբը հիմնվել է 2013-ի սեպտեմբերին: Հայկական հոգևոր, ազգային երգերի կատարմամբ հաճախ է ունեցել համերգներ, մասնակցել փառատոների: Երգչախմբի ոչ բոլոր անդամներն են հայեր: