Գլխավոր լուսանկարում՝ «Փղի ճտեր» որմնաքանդակ, գտնվում է Կապան քաղաքից մոտ 25 կմ հվ, «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին
Մայիս 1-ից մեկնարկել է «Վիքին սիրում է Երկիրը 2020» միջազգային լուսանկարչական մրցույթը։ Մրցույթն անց է կացվում 2013 թվականից։ Մասնակիցները մայիսի 1-ից 31-ը Վիքիմեդիա Հիմնադրամի տեղական մասնաճյուղերի աջակցությամբ բնական ժառանգությունների, բնապատկերների, կենդանիների լուսանկարներ են բեռնում Վիքիպահեստ։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
«Վիքին սիրում է Երկիրը» միջազգային լուսանկարների մրցույթի իմաստն ու նպատակը հանդիսանում է պահպանվող տարածքների (արգելանոցներ, ազգային զբոսայգիներ) լուսանկարահանումը։ Յուրաքանչյուր երկրից մասնակիցների խնդիրը հեշտացնելու նպատակով առաջարկվում է նմանատիպ տարածքների հատուկ ցանկ։ Այս մրցույթը ոչ միայն մրցապայքար է. այն ավելի շատ ունի կրթական, մշակութային և տեղեկատվական իմաստ։ Մրցույթի շնորհիվ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ նոր գիտելիքներ են ձեռք բերում մեր մոլորակի կենդանական և բուսական աշխարհի, բնապատկերների զանազանության և գեղեցկության, բնության պահպանության բնագավառում եղած խնդիրների մասին։
Հայաստանն առաջին անգամ մրցույթին մասնակցել է 2014 թվականին։ Հինգ տարվա ընդմիջումից հետո՝ 2020 թվականի մայիսին Վիքիմեդիա Հայաստանը միացել է մրցույթին։ Հայաստանի Հանրապետութան բնության հուշարձանները 232-ն են, Արցախի Հանրապետությանը՝ 93-ը։ Մայիսի 7-ի դրությամբ Հայկական կողմի բեռնած լուսանկարները մոտ 1500 է։
Արարատ Թրվանց
Հաղթած լուսանկարները
2019
2018
2017
2016
2015
2014
2013
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ