hetq.am-ը հայտնում է, որ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ Կարեն Սերգեյի Բոյաջյանը: Այս լուրը հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` տեղեկացնելով, որ նա կոմայի մեջ է ընկել: Հարցին, թե ինչն է եղել մահվան պատճառը, ՔԿՎ պաշտոնյան նշեց, որ ամեն բան պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Կարեն Բոյաջյանը դատապարտվել էր մահապատժի 18 տարեկանում, 1992 թ-ին` ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով` մեղադրվելով մեկ անձի սպանության մեջ: Նա համարվում է անկախ Հայաստանում առաջին դատապարտվածներից մեկը: 1991-ին ՀՀ-ի`ՄԱԿ-ի անդամ դառնալով` մորատորիում էր հայտարարվել մահապատժի իրագործման նկատմամբ, այսինքն` մահապատժի դատավճիռները թեպետ հրապարակվում էին դատարանների կողմից, սակայն չէին իրագործվում: Իսկ 2003 թ-ին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման:
մանրամասները` կայքում