ՀՀ Մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ լոսանջելեսաբնակ գրող, մշակութաբան Ալիս Նավասարգյանը ՀՀ մշակույթի նախարարությանն է նվիրել 40 տարի շարունակ հավաքած իր տիկնիկները: Նրա ինքնատիպ ու հազվագյուտ տիկինիկների համբավն այնքան մեծ է եղել, որ Միշել Օբամայի մտերիմներից մեկը համոզել է նրան՝ հավաքածուն նվիրել ԱՄՆ առաջին տիկնոջը: Թատերական գործիչ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը, մտերիմ լինելով տիկին Ալիսի հետ, համոզվել է տիկինիկները նվիրել ոչ թե Օբամային, այլ՝ Հայաստանին, քանի որ Հայաստանում բացվելու է տիկնիկների թանգարան:
Իրանահայ Ալիս Նավասարգյանն առանց որևէ նյութական ակնկալիքի Հայաստան է ուղարկել իր տիկնիկների հազվագյուտ հավաքածուն` մոտ 400 տիկնիկ:
Մշակույթի նախարարությունն այս առիթով կոչ է անում բոլորին՝ նորաբաց թանգարանին նվիրել ինքնատիպ տիկնիկներ՝ յուրաքանչուր տիկնիկի դիմաց խոստանալով նվիրել գիրք: