image

Լիբանանահայ երգիչը ՝ հողին կարօտով

  Լիբանանահայ երգիչը ՝ հողին  կարօտով

Գաղտնիք չէ, որ Մանուկ  Մինասեանը  կը  համարուի  վերջին  առնուազն  քառորդ դարու     լիբանանահայ   զուլալ  երգարուեստի  ամէնէփայլուն  ու ազնիւ ներկայացուցիչներէն մին։

 Զուլալ  կ՚ըսենք , որովհետեւ  ինչ-ինչ  գործօններու  հետեւանքով  հայ երգը, ինչպէս այլ  գաղութներու, նոյնպէս ալ  Լիբանանի մէջ  աղճատուեցաւ  ու այսօր ալ  կը  բոլորէ, իր ոչ  այնքան երանելի օրերը։

 Ուշագրաւն  այն է նաեւ, որ Մանուկ Մինասեանը, ի տարբերութիւն  շատ ու շատ  երգիչներու Լիբանանը  լքելէ   ետք չէ  հեռացած դէպի «Աւետեաց  երկիր»՝  Միացեալ    Ամերիկա կամ   «հայկական  Լոս»  այլ  ան ընտրած է  Հայաստանի  ուղին։

Ուղի  փշոտ ու ճանապարհ   դժուարին  ու  այդ  պատճառով ալ  Մանուկը  այս  օրերուն գրեթէ   հեռացած է (կամ  առնուազն  մեզի այդպէս  կը թուի)  հայկական  էսթրատայէն, որուն   փայլուն եւ նուիրական կատարողներէն կը համարուէր։

 

Մանուկ Մինասեան  ըլլալով նաեւ    հայրենի  հողին    մեծ  սիրահար մը,    անցած է  հողամշակութեան  գործին, կամ  առնուազն   երեւի կը փորձէ  հող  պահելով  ապրեցնել    եւ կենադնի  պահել իր  հայրենասիրութիւնն ու ոգին։

 

 Ուշագրաւ են Մանուկ Մինասեանի վար  ու ցանի  նկարները  եւ ինչ որ չափով  վարակիչ  եւ ուժ տուող։