«Ռոպերթ Քոչարեանին եւ Սերժ Սարգսեանին մեռայ այդ հարցը տալով։ Միշտ նոյն հարցն եմ տալիս եւ ոչ մի պատասխան չեմ ստացել, որ այդ զինուորները ինչ-որ իմաստով աշխատուժ են եղել եւ վնաս չէր լինի, եթէ իրենք աշխատէին։ Եթէ մի քիչ պետական մտածողութիւն եւ հեռատեսութիւն ունենային, պատկերացնում էք, թէ այդ քսան տարիների ընթացքում, ինչեր հնարաւոր կը լինէր կառուցել։ Ընդորում թունելներ իրար հետ միացած։ Այդ համակարգերով, եթէ մարդիկ թաքնուելու տեղեր ունենային, «Պայրքաթարները» որեւէ վնաս կարո՞ղ էին տալ»,- ըսած է ան: