image

ԱՊՀ դիտորդներ. Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները բաց ընտրութիւններ էին

ԱՊՀ դիտորդներ. Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները  բաց ընտրութիւններ էին

ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց, մրցակցային և երկրի սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան է համարում։ Հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է առաքելության ղեկավար Նուրլան Սեյտիմովը։ 

Սեյտիմովի փոխանցմամբ՝ քվեարկությունն ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, իսկ տեխնիկական սարքավորումները, ընդհանուր առմամբ, գործել են անխափան: 

Առաքելության ղեկավարը հավելել է, որ ձայների հաշվարկի ընթացակարգը նույնպես իրականացվել է ընտրական օրենսդրության տառին համապատասխան՝ ապահովելով բազմակուսակցական հիմքով անցկացված գործընթացի թափանցիկությունը:

Անդրադառնալով ընտրական գործընթացում արձանագրված խնդիրներին՝ ԱՊՀ դիտորդները փաստել են, որ նկատված առանձին բացթողումները կրել են զուտ տեխնիկական բնույթ և օպերատիվորեն վերացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից: Առաքելության պաշտոնական հայտարարության համաձայն՝ չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով կամ ծավալով կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։