Մի՛ վախնաք, դուք նոյնպէս արժանի էք փոփոխութիւններու: Այս մասին ըսած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Սամուէլ Կարապետեանը՝ դիմելով պետական աշխատողներուն:
Ան, մասնաւորապէս, նշած է. «Ես գիտեմ, որ այսօր ձեզանից շատերի վրայ կայ ճնշում, գիտեմ, որ տարբեր վերադասներ, իշխանական օղակներ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, պարտադրել, որ ընտրէք Նիկոլ Փաշինեանին։ Նրանք ձեզ սպառում են աշխատանքից ազատել կամ խնդիրներ ստեղծել։
Այսօր ես ուզում եմ ձեզ ամենայն պատասխանատւութեամբ ասել՝ մի վախեցէք, քուէախցիկում դուք մենակ էք ձեր խղճի, ձեր երեխաների ապագայի եւ ձեր Աստծոյ առաջ։ Ոչ մի վերադաս չի կարողանալու տեսնել ձեր քուէարկութիւնը եւ ոչ մի վերադաս իրաւունք չունի տնօրինելու ձեր ազատ կամքը»։