image

Կալիֆորնիայում հայ ոստիկանին սպառնում է 35 տարվա ազատազրկում

Կալիֆորնիայում հայ ոստիկանին սպառնում է 35 տարվա ազատազրկում

Արեւմտյան  ԶԼՄ-ներն  իրենց ուշադրության կենտրոնում են պահում Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքից հայ ոստիկանի գործը:

Հայ լեյտենանտ Վազգեն  Կուրտիկյանը մեղադրվում է  մոտ 100 միավոր հրազենի ապօրինի վաճառքի, ինչպես նաեւ զենքի հետ կապված տեղեկանքներ կեղծելու մեջ: 

Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որտեղ ձերբակալվել է, սակայն հետո  գրավի դիմաց ազատ  է արձակվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ նրա դեմ քրեական գործը նոր չէ՝ ոստիկանի դեմ գործ է հարուցվել  դեռեւս 2014-2017 թվականներին:  

Հայ ոստիկանը չնայած ներկայացել է ոստիկանություն, բայց իրեն մեղավոր չի ճանաչում: Կուրտիկյանի փաստաբանն է ամերիկահայ նշանավոր փաստաբան Մայք Կիրակոսը: Դատավարությունը սկսելու է ապրիլի 24-ին: