image

Ոսկէ օրէնքը

Ոսկէ օրէնքը

Հի՜ն օրերըս, կը դողդըղան 

Իմ գրչի հետ, նուրբ ու բարի, 

Քիչ են թէեւ նոր օրերը,

Իմ արցունքոտ սուրբ էջերին...

 

Խո՜ր անցեալ է, անվերադարձ, 

Խոր աղօթքներըն անցեալի, 

Լաւը ո՞րն է, այս լաւ բայց մուգ, 

Այս լաւ՝ գաղտուկ, խոչ աշխարհի. 

Իմանալով չէ լոկ սակայն

Ոսկէ օրէնքը հին, տենչալի,

Այլ՝ հաւատքով ու սուրբ գործով, 

Մինչեւ մահով է սոսկալի։

 

Բայց յետո՛յ ինչ, պարծանք որպէս՝ 

ի՞նչ է կանոնը աշխարհի, 

Կանոնից վեր ի՞նչ կայ անմեռ, 

Ի՞նչ է իմաստը կանոնին, 

Թէ թաքնըւած որբ սրտերին 

Գողտրիկ առումովըդ հայցես՝ 

Սէ՜ր կը լինի պատասխանը, 

Բուն կանոնը, ողջ աշխարհի։

 

Եւ դուք՝ անխոնջ սեւ տարիներ 

Անդարձ երազով քայլեցիք, 

Ձեր անմոռուկ սուրբ արիւնով,

Խորթ աշխարհին քաջ փաստեցիք 

Իսկութի՛ւնը հայկեան սիրոյ, 

Մարդեղութիւնը Արարչի, 

Իսկ մոլեռանդ խինդ հաւատքով, 

Անմարդկութեան խի՛ստ շեշտեցիք, 

Թէ աշխարհում, ոչ մի դրոշմ 

Չի մթացնի մարմանդն հոգով՝ 

Մունջ սրտերը Լուսաւորչի։

 

Թող ողոքեմ ձեզ, ով հայրեր, 

Ով սո՜ւրբ մայրեր, ողջագուրեմ, 

Խաչեալ քոյրեր, քար եղբայրներ, 

Իմ թախծալի ողորմ մանչեր, 

Ձեր նահատակ, եղեռնակոծ 

Ոսկէ սրտերը համբուրեմ, 

Զորս կրեցին խաչը սիրոյ 

Որդուն նման լոյս Միածին, 

Խոնարհ, առանց մի գանգատի։

 

Իմ հին ու նոր խենթ օրերի 

Մէն մի անշէջ լոյսին երազ՝ 

Թող մանկանամ ինքըս կրկին, 

Եռագոյնը հայկեան ճակտի 

Իր անմեռուկ բոյրով անյաղթ, 

Անշեղ հոգո՜ւս գէթ ծածանի, 

Թէկուզ իմ մտքի մէջ գաղտուկ 

Արթուն մի սէր ծնի թաքուն, 

Թէկուզ կեանքէս՝ կեանքեր ծնին, 

Գրչիս՝ թերթեր, յոյզիս՝ յոյսեր, 

Թէկուզ երգեր ու ճոխ պարեր, 

Թէկուզ աշխարհը իմ ներքին 

Փշրըւի եւ անհետանայ՝ 

Սակայն աղբիւրը իմ սրտի, 

Կայլակներով երակների,

Երրորդութեան շուքին հանգչած՝

Իր սուրբերով կը պարծենայ,

Կեանքի՛ց էլ թանկ, հոգո՛ւց էլ թանկ, 

Գուցէ գրչէս, թերթէս էլ թանկ, 

Մարդը սիրող կանոն դառնայ, 

Ոսկէ Օրէնքով հարբենայ

 

 Կայլակ 

«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

 

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...