image

Իրենք երեք ընկերներ էին՝ Ռուբէնը, Ռազմիկը և Մանուկը. ես եղայ չորրորդը

Իրենք երեք ընկերներ էին՝ Ռուբէնը, Ռազմիկը և Մանուկը. ես եղայ չորրորդը

Կարօ Արմէնեանը՝ Ռուբէն Յովսէփեանի մասին

 

ՀՅԴ 29-րդ Ընդհանուր Ժողովի բովին մէջ, մենք յամենայն դէպս ժամանակ գտանք վիճելու հին և նոր ուղղագրութիւններուն մասին՝ թեր ու դէմ պատճառաբանութիիւններով։ Դադարի պահ մըն էր Ծաղկաձորի Գրողներու Միութեան հանգստի տան ճաշարանի իր սեղանին առջև, դէմ-դիմաց։ Վերջաւորութեան՝ իր քաղցր և զինաթափող ժպիտն էր և իմ լռութիւնս։ Վերադարձանք նիստին։ Յաջորդ առաւօտ, ինծի տուաւ իր նոր հրատարակուած հատորը՝ «Ես Ձեր Յիշողութիւնն Եմ» հետևեալ մակագրութեամբ՝ «Կարո ջան, Սիրով քեզ և համոզմունքով, որ մեզ չի կարող տարանջատել ոչ տարածությունը, ոչ կենցաղը և ոչ էլ ուղղագրությունը...Ռուբէն»։

Մենք առաջին անգամ հանդիպեցանք 1973-ին, Երևանի ձմեռնային սառնամանիքին մէջ։ Իրենք երեք ընկերներ էին՝ Ռուբէնը, Ռազմիկը և Մանուկը։ Ես եղայ չորրորդը խումբին յանկարծ յայտնուելով աշխարհի հեռաւոր ծագերէն և նոյնանալով մեր մայրաքաղաքի մրսկոտ և մտերիմ առօրեային։ Մեր կապը երբեք չխզուեցաւ և պիտի չխզուի։

Կարօ