Աշխարհի բազմաթիվ երկրների հայկական համայնքներում նշվում է ՀՅԴ 125-ամյակը: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսաուղերձ է հղել ՀՅԴ-ին` կուսակցության անցած ուղին բնորոշելով փառապանծ, իսկ կուսակցությունն անվանել է ազգային արժեք: «Հավերժ ճամբա ձեզ, սիրելի դաշնակցականներ, ձեր երազանքները հայ ժողովրդի երազանքներն են»,-տեսաուղերձում ասել է Սփյուռքի նախարարը: