image

ՀՀ քաղաքացի Լուսիկ Աբովյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանը. ադրբեջանական զլմ-ներ

ՀՀ քաղաքացի Լուսիկ Աբովյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանը. ադրբեջանական զլմ-ներ

Նոյեմբերի 8-ի գիշերը՝ ժամը 2:19 ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի  բնակիչ 1939թ. ծնված Լուսիկ Նորիկի Աբովյանը դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ահազանգից հետո իրականացվել են որոնողական աշխատանքներ:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց  պաշտպանության նախարարությանը, հայտնել էին, որ Հայաստանի քաղաքացի Լուսիկ Աբովյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանը: Նշվում է, որ կինը ձերբակալվել է «համաձայն միջազգային օրենսդրության»: 

 

panorama.am