image

Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում, տեղեկանում ենք Հայաստանի Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունից:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC՝ որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցը:

EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, բավարարել է Հայաստանի պահանջը:

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն կանցկացվի նոյեմբերի 10-21-ը: