Ան, մասնաւորապէս, նշած է. «Ակնյայտ է, որ այս պետական պարտքը բեռ է հանդիսանալու մեր երկրի համար, քանի որ այդ գումարներն ուղղուել են հիմնականում ընթացիկ ծախսերը (աշխատավարձեր, պարգեւավճարներ, սոցիալական ծախսեր եւ այլն) ֆինանսաւորելու համար։
Անշուշտ, գործող իշխանութիւնները վերարտադրուելու դէպքում կը շարունակեն աւելացնել պետական պարտքը առանց մտածելու, թէ հետագայում ո՞վ, ե՞րբ եւ ինչպէ՞ս է վճարելու այն։
Այս կառավարութիւնը մի կողմից պարտք է վերցնում, միւս կողմից խոշոր պիզնեսին վերադարձնում է գումարներ, այսինքն՝ ի հաշիւ հասարակութեան աջակցում է խոշորներին, իսկ պիզնեսն այդ գումարներն ուղղակի Հայաստանից դուրս է հանում։
Այս ֆինանսական ամենաթողութեան պայմաններում՝ Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացու պարտքը դարձել է 2960 ԱՄՆ տոլար»։