Արցախյան պատերազմին Թուրքիայի մասնակցության պատճառով Հայաստանը արգելք է դրել թուրքական ապրանքների ներկրման վրա: Իրանական առեւտրի աջակցության կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը 2250 անուն թուրքական ապրանք կփոխարինի իրանականով: Դրանք թե՛ կենցաղային ու շինարարական ապրանքներ են, թե՛ սննդի եւ արտադրության մեջ օգտագործվող թուրքական արտադրանք, թե՛ ուտելիք եւ հագուստ: