Սյունիքի մարզի հնագույն քաղաքներից մեկում` Գորիսում, երեկ նշվել է քաղաքի հիմնադրման 145-ամյակը։
Գորիսի տարբեր թաղամասերում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ, համերգներ, ավանդական հյուրասիրություն: Քաղաքի ծննդյան տոնակատարության մասնակիցների թվում եղել են նաեւ օտարազգիներ: