image

Պոլսահայ հնագրավաճառը հարգանք էր վայելում քաղաքում. կյանքից հեռացել է Վահան Քոջաօղլին

Պոլսահայ հնագրավաճառը հարգանք էր վայելում քաղաքում. կյանքից հեռացել է Վահան Քոջաօղլին

Ստամբուլը հայտնի է իր հնագրավաճառներով, որոնց մեջ շատ են նաեւ հայերը: Նրանցից մեկն էլ պոլսահայ Վահան Քոջաօղլին է, որի մահվան մասին է հայտնում Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը: Պոլսահայ համայնքի ավագ անդամներից մեկը մահացել է 99 տարեկանում, նրա հոգեհանգստյան արարողությունը կատարվել է այսօր՝ Բեշիկաթաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Վահան Քոջաօղլին հուղարկավորվել է Էտիրնէգաբուի գերեզմանատան ընտանեկան դամբարանում: 

Ըստ «Ժամանակ»-ի, Վահան Քոջաօղլին երկար տարիներ հին գրքեր էր վաճառում նախ՝ Բեյօղլիում, ապա՝ Բեշիկթաշում եւ մեծ հարգանք էր վայելում քաղաքում: