image

Անմոռանալի հանդես՝ շրջափակված Արցախի Ասկերան քաղաքում. Լուսանկարներ

Անմոռանալի հանդես՝ շրջափակված Արցախի Ասկերան քաղաքում. Լուսանկարներ

Այսօր Ամերիկայի Հայ Ավետարանչական եւ Կանադայի Հայ Ավետարանչական ընկերակցությունների Եփրեմ եւ Զաբել Բասմաջյանների անվան Ասկերանի մանկապարտեզի միջին խմբի ավարտական հանդեսն էր։ 

Չնայած շրջափակմանն ու մարդասիրական ճգնաժամին, ողջ անձնակազմը, ծնողների հետ համատեղ ուժերով, Աստծո օգնությամբ, արեց անհնարինը։ Փոքրիկներն ուրախ տրամադրությամբ ասմունքեցին, երգեցին ու պարեցին։ 

«Նրանք են մեզ այսօր ապրեցնում մեր հայրենիքում։ Նրանք են եկել այսօր համայն աշխարհին ասելու, որ մենք ուզում ենք խաղաղ մանկություն ունենալ սեփական հայրենիքում։ Այսօր նրանք ուզում են ապրել իրենց հայրիկների, մեծ եղբայրների կողքին։ Նրանց հետ ուզում են զբոսնել չքնաղ Արցախի հմայիչ բնության գրկում։ Այն սուրբ հայրենիքում, որտեղ ապրել ու արարել են մեր ապուպապերը։ 

Դահլիճի ներսում մի այլ աշխարհ էր։ Խորանալով նրանց մանկական աշխարհում՝ մի պահ կտրվեցինք բոլորով մեզ շրջապատող արհավիրքից, անորոշությունից ու անարդարությունից։

Մեր չքնաղ երկրի հրաշք մանուկներ, ուր էլ որ գնաք, ուր էլ որ լինեք, ձեր հողն ու գիրը երբեք չմոռանաք։ Ապրեք անհոգ ու խաղաղ կյանքով։ Աստված օրհնի ու պահապան լի ձեզ»,-հանդեսի առթիվ գրված է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում: