Այսօր ԵՊՀ 8-րդ մասնաշենքում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ցուցահանդես-վաճառքը, որի ընթացքում Երևանում ապրող սիրիահայերը ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները, տանը պատրաստած անուշեղենն ու խմորեղենը, այլ իրեր ու արտադրանք, որոնք բնորոշում են սիրիահայ կենցաղն ու մշակույթը: Ցուցահանդեսին այսօր ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որն ասել է, թե պարզապես հիացած է սիրիահայերի աշխատանքներով ու ճաշակով:
Սուրբ Հարության տոնին նվիրված ցուցահանդեսը նշված մասնաշենքում՝ Աբովյան 52 Ա հասցեում, գործելու է նաև վաղը:
Լուսանկարները՝ Սիրիահայ գործարարների միության էջից