Ինչպես հայտնել ենք, այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Պոլսո պատրիարք Սահակ արք. Մաշալյանի և Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ: Ինչպես հայտնում է Պոլսո «Ժամանակ» օրաթերթը, կորոնավիրուսին առնչվող հարցեր քննարկելուց բացի Էրդողանը Պետրոս Շիրինօղլուին իր շնորհավորանքներն է փոխանցել նաև այս կիրակի նշվող Սուրբ Զատկի տոնի առթիվ: Էրտողանն ընդգծել է, որ հայերը Թուրքիայի լիարժեք քաղաքացիներն են: