image

Էրդողանը շնորհավորել է հայերի Զատիկը

Էրդողանը շնորհավորել է հայերի Զատիկը

Ինչպես  հայտնել ենք այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը  հեռախոսազրույցներ է ունեցել Պոլսո պատրիարք Սահակ արք. Մաշալյանի և Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ: Ինչպես հայտնում է  Պոլսո «Ժամանակ» օրաթերթը, կորոնավիրուսին առնչվող հարցեր քննարկելուց բացի Էրդողանը  Պետրոս Շիրինօղլուին իր շնորհավորանքներն է փոխանցել նաև այս կիրակի նշվող Սուրբ Զատկի տոնի  առթիվ: Էրտողանն ընդգծել է, որ հայերը Թուրքիայի  լիարժեք քաղաքացիներն են: