Մարտի 4-ին հետաքրքիր բանախոսություն է նախատեսված Մաշտոցյան մատենադարանում։ Այն նվիրված է հայերի եւ ասորիների համակեցությանը։ Բանախոսությունը կրում է «Սրտերն՝ ինչպես մեր սրտերը. հայերի եւ ասորիների համագործակցությունն ու համակեցությունը Իրանի Ուրմիայի շրջանում» թեմայով։
Բանախոսն է անկախ հետազոտող, ասորագիտության դոկտոր, սեմական լեզուների (Սիդնեյի համալսարան) եւ ասորական քրիստոնեության (Լեյդենի համալսարան) մասնագետ Նիկոլաս Ալ-Ջելոն։ Նա դասական ասորերեն է դասավանդել Սիդնեյի եւ Մելբուրնի համալսարաններում։ Ներկայում բնակվում է Անկավայում, Իրաք:
Ներառված է մի շարք հետազոտական ծրագրերում, ինչպես նաեւ Իրաքի հյուսիսային շրջանի Ասորական մշակույթի եւ արվեստի Գլխավոր նախագահության եռամսյակային ամսագրի՝ «Բանիպալ»-ի անգլալեզու խմբագիրն է։
Բանախոսությունը կվարի Մատենադարանի «15-19-րդ դարերի հայ մատենագրության» բաժնի վարիչ, պ.գ.թ. Աննա Օհանջանյանը։