2.09c Երեվան
  • Արևմտահայերեն
  • Արևելահայերեն
  • Արևմտ․
  • Արևել․
երկ, փտր 16
logo
logo
  • Արեւելք
  • Հայաստան
  • Արաբական Աշխարհ
  • Յօդուած
  • Հարցազրույց
  • Խապրիկ
  • Մեր Մասին
  • Պլոկ
  • ✕
  • Արխիվ
    • Արեւելք
    • Հայաստան
    • Արաբական Աշխարհ
    • Յօդուած
    • Հարցազրույց
    • Խապրիկ
    • Պլոկ
image
Հրատապ լուրեր:

Արեւմտահայերէնը եւ արհեստական բանականութիւնը

Փաշինեան Արարատի մարզային գրադարանին մէջ մասնակցած է իր հեղինակած գիրքի քննարկման

Թրամփ կը դիտարկէ Իրանի դէմ գործողութիւններու տարբերակները․ NYT

Ամերիկացի զինուորականները յայտնած են Սուրիոյ մէջ «Իսլամական պետութեան» շուրջ 30 կառոյցներ հարուածելու մասին

Գերշ. Տ. Անուշաւան արք. ընդունած է «Սօս մանկական գիւղեր» բարեսիրական հաստատութեան պատուիրակութիւն մը

Իրանի մէջ իշխանափոխութիւնը «պիտի ըլլար լաւագոյն բանը, որ կրնար տեղի ունենալ». Թրամփ

«Զանգեզուրի միջանցքի» հայկական հատուածը, ինչպէս մենք կ՚անուանենք, շատ կարճ է, եւ ես վստահ եմ, որ այն պիտի իրականացուի․ Ալիեւ

Գերմանական բարեսիրական միութեան ներկայացուցիչներ՝ ՄԱՀԱԵՄ-ի Կեդրոնատեղի այցելեցին

Միասնաբար փրկենք հայերէնը (38)

Բարձր նորաձեւութիւն. Հայազգի երգչուհի Շերն ու բնորդ Աշոտ Գրիգորեանը՝ Dolce& Gabbana-ի հարթակին, ուշադրութեան ներքոյ

  • Գլխավոր
  • Ատրպէյճանի մէջ հայ գերիներու թիւը շատ աւելի է քան ատրպէյճանեան իշխանութիւններու ներկայացուցածը. Արման Թաթոյեան
  • 110
  • 27/02/2021

Ատրպէյճանի մէջ հայ գերիներու թիւը շատ աւելի է քան ատրպէյճանեան իշխանութիւններու ներկայացուցածը. Արման Թաթոյեան

Ատրպէյճանի մէջ հայ գերիներու թիւը շատ աւելի է քան ատրպէյճանեան իշխանութիւններու ներկայացուցածը. Արման Թաթոյեան

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Երեկ՝ 2021թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավել ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:

1. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ վճռականորեն  արձանագրում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են: 

Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն:

2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև մեկ խմբով թվով 44 գերիների վերադարձին:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

3. Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են:

Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ:

Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:

Ադրբեջանական իշխանությունները նախ արհեստականորեն ձգձգում էին հայկական կողմի գերիների վերադարձը, իսկ այնուհետև սկսեցին նենգափոխել և չարաշահել իրավական գործընթացները և ուղիղ տեքստով հայտարարել, որ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»: 

Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնհայտորեն պարունակում է պատերազմական հանցագործության հատկանիշներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ ընդգծել, որ հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից:

Այս արգելքը գործում է ցանկացած պարագայում՝ միջազգային իրավունքում, անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց:

4. Բացարձակ անընդունելի է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել՝ այդպիսով գերիներին անվանելով «դիվերսանտ» կամ ահաբեկիչ կարող է լինել միայն:

Անթույլատրելի է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա:

Նախ, թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չավարտված) զինված հակամարտության հետ. այս կանոնն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից:

Դրանից բացի, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության

կիրառության պրակտիկային:

Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց ևս:

Այնպես որ նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Ուստի, սկզբունքորեն անթույլատրելի է գերիների առկայությունը եռակողմ հայտարարության սոսկ ամսաթվով պայմանավորելը: Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:

5. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:

6. Ուստի, բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման:

Այս ամենը կոպտորեն խախտում է մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Ուստի, նրանք առանց որևէ նախապայմանի պետք է ազատ արձակվեն և անվտանգ վերադարձվեն Հայաստան:

7.  Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի նախագահի նշված հայտարարության վրա՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին»:

 

Միացիր մեզ Տելեգրամում

Սեղմել այստեղ

Միացիր մեզ Յութուբում

Սեղմել այստեղ

Միացիր մեզ Տելեգրամում

Միացիր մեզ Յութուբում

Առնչուող լուրեր

  • 15/02/2026

Եւրոմիութիւնը Հայաստանի, Ատրպէյճանի եւ...

14/02/2026

Պիտի վերադառնան, բոլորն ալ պիտի վերադառն...

14/02/2026

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպած է Հայաստանի ե...

13/02/2026

Ատրպէյճանի քաղաքացիական հասարակութեան նե...

Կիսուիլ

Ամենաընթերցուածը

Օր Շաբաթ Ամիս Բոլորը
Բարձր նորաձեւութիւն. Հայազգի երգչուհի Շերն ու բնորդ Աշոտ Գրիգորեանը՝ Dolce& Gabbana-ի հարթակին, ուշադրութեան ներքոյ
16/02/2026

Բարձր նորաձեւութիւն. Հայազգի երգչուհի Շե...

Գերմանական բարեսիրական միութեան ներկայացուցիչներ՝ ՄԱՀԱԵՄ-ի Կեդրոնատեղի այցելեցին
16/02/2026

Գերմանական բարեսիրական միութեան ներկայաց...

Արեւմտահայերէնը եւ արհեստական բանականութիւնը
16/02/2026

Արեւմտահայերէնը եւ արհեստական բանականութ...

Միասնաբար փրկենք հայերէնը (38)
16/02/2026

Միասնաբար փրկենք հայերէնը (38)

Գերշ. Տ. Անուշաւան արք. ընդունած է «Սօս մանկական գիւղեր» բարեսիրական հաստատութեան պատուիրակութիւն մը
16/02/2026

Գերշ. Տ. Անուշաւան արք. ընդունած է «Սօս...

Ապաքինման մաղթանք՝ Տիար Յակոբ Ճանպազեանին
11/02/2026

Ապաքինման մաղթանք՝ Տիար Յակոբ Ճանպազեանի...

Պոլիս. Արժ. Տ. Նարեկ քահանայի անդրանիկ Սուրբ Պատարագը Թաքսիմի Սուրբ Յարութիւն եկեղեցւոյ մէջ
11/02/2026

Պոլիս. Արժ. Տ. Նարեկ քահանայի անդրանիկ Ս...

Ամբողջական զօրակցութիւն՝ Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանին
11/02/2026

Ամբողջական զօրակցութիւն՝ Թեմի Առաջնորդ՝...

Երեւանի մէջ Վենսի օդանաւի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մօտ հայկական գորգը ապշեցուցած է բրիտանական The Guardian-ի լրագրողը
10/02/2026

Երեւանի մէջ Վենսի օդանաւի վայրէջքի ժաման...

Սարգիս Մահսէրէճեանի կորուստը
12/02/2026

Սարգիս Մահսէրէճեանի կորուստը

Սերոբ Քահանայ Ազարեանը չի պատկանիր Արեւմտեան Թեմի հոգեւորականաց դասուն (Յայտարարութիւն)
13/02/2026

Սերոբ Քահանայ Ազարեանը չի պատկանիր Արեւմ...

Սան Փաուլօ. Ծառանտնկումի արշաւ, որու աւարտին քաղաքապետը այցելած է Սուրբ Գէորգ հայկական եկեղեցի
12/02/2026

Սան Փաուլօ. Ծառանտնկումի արշաւ, որու աւա...

Դիւանագէտը որ կը մերժէ համակերպիլ ազգային գերիշխանութիւնը բռնաբարող քարտէսի մը առաջ եւ նախագհը որ շնորհակալութիւն կը յայտնէ...
11/02/2026

Դիւանագէտը որ կը մերժէ համակերպիլ ազգայի...

Մելպուռն. Նուիրեալ ՀՅԴ-ական Սարգիս Պէրպէրեանի կորուստը
14/02/2026

Մելպուռն. Նուիրեալ ՀՅԴ-ական Սարգիս Պէրպէ...

Հնազանդվել Գարեգին Բ-ին՝ Արդյո՞ք Նշանակում Է Հնազանդվել Աստծուն...«Անկեղծ Զրույց» | Մխիթար Թովմասյան
11/02/2026

Հնազանդվել Գարեգին Բ-ին՝ Արդյո՞ք Նշանակո...

 Վիգեն Էուլջեքջյանը սիրիահայ վաստակավոր բժշկի հսկողության ներքո է
04/02/2026

Վիգեն Էուլջեքջյանը սիրիահայ վաստակավոր...

«Մայրս՝ մեր ընտանիքի ողնաշարն էր». Մահացած է Խաթուն Սարեանը. Հանգուցեալը մայրիկն էր հանրայայտ բարերար՝ Մայք Սարեանի
24/01/2026

«Մայրս՝ մեր ընտանիքի ողնաշարն էր». Մահաց...

Երեւանում մահացել է Սիրիայի պատերազմում զոհված Անդրանիկ Քահքեջյանի հայրը
28/01/2026

Երեւանում մահացել է Սիրիայի պատերազմում...

Նուիրեալ ուսուցիչ՝ Աւետիս (Աւօ) Չաքմաքեանի  անակնկալ  մահը թախիծի մեծ ալիք տարածած է Պէյրութի մէջ
03/02/2026

Նուիրեալ ուսուցիչ՝ Աւետիս (Աւօ) Չաքմաքեա...

 Նուիրեալ ազգային՝  Վիգէն Չեմպերճեանի մահը  Երեւանի մէջ
01/02/2026

Նուիրեալ ազգային՝ Վիգէն Չեմպերճեանի մա...

Սմբատ Հովհաննիսյան «ՀԵՂՈՒԿ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»․ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՈՐՈՇԱԿԻ ՆԵՐԿԱ
26/01/2026

Սմբատ Հովհաննիսյան «ՀԵՂՈՒԿ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈ...

Հալէպ. Հայ Աւետարանական Բեթէլ Եկեղեցւոյ Միացեալ Ժողովի շնորհաւորական այցը՝ Համայնքապետ Սելիմեանին
09/02/2026

Հալէպ. Հայ Աւետարանական Բեթէլ Եկեղեցւոյ...

Հայազգի դերասան Սիմոն Աբգարեան պիտի մարմնաւորէ  Շարլ Տը Կոլի կերպարը
24/01/2026

Հայազգի դերասան Սիմոն Աբգարեան պիտի մարմ...

  Կիպրոսէն կարեւոր լուր. Վարդգէս Մահտեսեան պիտի շարունակէ իր առաքելութիւնը (Լուսանկար)
02/02/2026

Կիպրոսէն կարեւոր լուր. Վարդգէս Մահտեսե...

Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդը ընդունած է «Տպարան Արեւելք»-ի վարչութիւնն ու տնօրէնուհին
21/01/2026

Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդը ընդունած է «...

«Կ'ուզեմ գիտնալ՝ ինչո՞ւ զոհուեցաւ դուստրս...» Ճէսիքա Պէզճեանի պատմութիւնը
04/08/2021

«Կ'ուզեմ գիտնալ՝ ինչո՞ւ զոհուեցաւ դուստր...

Երեւանի մէջ. Մահացած է Հալէպահայ բժշկուհի Հուրի Քահքէճեանը
14/07/2021

Երեւանի մէջ. Մահացած է Հալէպահայ բժշկուհ...

Հալէպահայ  Վրոյր  Պիլէմճեանի  նոր  յաջողութիւնը
13/07/2021

Հալէպահայ Վրոյր Պիլէմճեանի նոր յաջող...

Մահացած է հալէպահայ Հուրի Ուղուլեան Սաֆարը
23/07/2021

Մահացած է հալէպահայ Հուրի Ուղուլեան Սաֆա...

Կոմսի եւ Սիլվա Կապուտիկեանի հանդիպումը Պէյրութի մէջ
19/07/2021

Կոմսի եւ Սիլվա Կապուտիկեանի հանդիպումը Պ...

 «Ամէն օր կը յիշենք  պայթումի առաջին վայրկեանները...»
04/08/2021

«Ամէն օր կը յիշենք պայթումի առաջին վայ...

Էրտողանի Հսկայական Մզկիթը Ուաշինկթընի Մօտակայքը` Տրովադայի Ձի Է Թուրքիոյ Շահերուն Համար
05/08/2021

Էրտողանի Հսկայական Մզկիթը Ուաշինկթընի Մօ...

Բիթլիս. Հայ երեխաները՝ տիկնիկներով. 1914 թ.
06/03/2023

Բիթլիս. Հայ երեխաները՝ տիկնիկներով. 1914...

Մշեցի երգչուհի Աճին, որից Կոմիտասը երգեր է գրառել
26/04/2022

Մշեցի երգչուհի Աճին, որից Կոմիտասը երգեր...

Զորավար Անդրանիկի հարսանեկան լուսանկարը
14/01/2023

Զորավար Անդրանիկի հարսանեկան լուսանկարը

Լուրեր

Բարձր նորաձեւութիւն. Հայազգի երգչուհի Շերն ու բնորդ Աշոտ Գրիգորեանը՝ Dolce& Gabbana-ի հարթակին, ուշադրութեան ներքոյ
  • 16/02/2026

Բարձր նորաձեւութիւն. Հայազգի երգչուհի Շե...

Բլոգ
Իրանի մէջ իշխանափոխութիւնը «պիտի ըլլար լաւագոյն բանը, որ կրնար տեղի ունենալ». Թրամփ
  • 15/02/2026

Իրանի մէջ իշխանափոխութիւնը «պիտի ըլլար լ...

Արեւելք #Միացեալ Նահանգներ #Իրան
Միասնաբար փրկենք հայերէնը (38)
  • 16/02/2026

Միասնաբար փրկենք հայերէնը (38)

Յօդուած
Թրամփ կը դիտարկէ Իրանի դէմ գործողութիւններու տարբերակները․ NYT
  • 15/02/2026

Թրամփ կը դիտարկէ Իրանի դէմ գործողութիւնն...

Արեւելք #Միացեալ Նահանգներ #Իրան
Գերշ. Տ. Անուշաւան արք. ընդունած է «Սօս մանկական գիւղեր» բարեսիրական հաստատութեան պատուիրակութիւն մը
  • 16/02/2026

Գերշ. Տ. Անուշաւան արք. ընդունած է «Սօս...

Խապրիկ #Արեւելեան Թեմ
Փաշինեան Արարատի մարզային գրադարանին մէջ մասնակցած է իր հեղինակած գիրքի քննարկման
  • 15/02/2026

Փաշինեան Արարատի մարզային գրադարանին մէջ...

Հայաստան
Գերմանական բարեսիրական միութեան ներկայացուցիչներ՝ ՄԱՀԱԵՄ-ի Կեդրոնատեղի այցելեցին
  • 16/02/2026

Գերմանական բարեսիրական միութեան ներկայաց...

Խապրիկ
Արեւմտահայերէնը եւ արհեստական բանականութիւնը
  • 16/02/2026

Արեւմտահայերէնը եւ արհեստական բանականութ...

Յօդուած
Ամերիկացի զինուորականները յայտնած են Սուրիոյ մէջ «Իսլամական պետութեան» շուրջ 30 կառոյցներ հարուածելու մասին
  • 15/02/2026

Ամերիկացի զինուորականները յայտնած են Սու...

Արաբական Աշխարհ #Սուրիա #Միացեալ Նահանգներ
«Զանգեզուրի միջանցքի» հայկական հատուածը, ինչպէս մենք կ՚անուանենք, շատ կարճ է, եւ ես վստահ եմ, որ այն պիտի իրականացուի․ Ալիեւ
  • 15/02/2026

«Զանգեզուրի միջանցքի» հայկական հատուածը,...

Արեւելք #Ատրպէյճան

© 2015-2026 arevelk.am «Արեւելք» լրատուականէն մէջբերումներու յղումը կատարելը պարտադիր է (www.arevelk.am): Կայքին մէջ տեղ գտած նիւթերը անպայման չէ, որ կը ներկայացնեն խմբագրութեան տեսակէտները: Գովազդներու բովանդակութեան համար կայքը պատասխանատուութիւն չի կրեր:

  • Հեռ՝ 077-556870
  • Էլ. փոստ՝ Arevelk1@gmail.com
  • Գովազդի համար զանգահարել`077-556870
Բեյբի Շոփ