image

Արմեն Աշոտյանի խորհուրդները` սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Արմեն Աշոտյանի խորհուրդները` սեպտեմբերի 1-ին ընդառաջ

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը նոր ուսումնական տարվան պատրաստվելու  համար իր անձնական խորհուրդներն է տալիս ծնողներին.

«Ուսումնական տարվա մեկնարկին մնաց մի քանի օր: Հատկապես երեխաներին դժվար է միանգամից փոխել օրվա կարգը և ժամանցային առօրյան փոխարինել կանոնակարգված կենսակերպով:

Այս կտրուկ անցման հնարավոր սթրեսը մեղմելու համար մինչ սեպտեմբերի մեկը մնացած օրերին կարելի է`

ա. կանոնակարգել երեխայի քնելու և արթնանալու ժամերը
բ. ամեն օր ընթերցանության համար հատկացնել գոնե կես ժամ
գ. օրվա ընթացքում երեխային նաև գրավոր զբաղմունք առաջարկել
դ. խրախուսել երեխաների շփումը դասընկերների հետ, խոսել դպրոցի, սիրված ուսուցիչների, դպրոցական լավ հիշողությունների մասին»,-գրում է նախարարը, նշելով, որ  այս ամենի կիրառումը պետք է սկսի իր տղաներից: