image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մեկնի Ուքրանիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մեկնի Ուքրանիա

Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական երկօրեայ այցով կը մեկնի Ուկրաինայի հայոց թեմ` մարտի 17-ին Դնեպրի նորակառոյց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու օծման առիթով:

Վեհափառ Հայրապետի հանդիսապետութեամբ մարտի 16-ին Կիեւում կը կատարուի նաեւ թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկէքի արարողութիւնը:

Այցի ընթացքում Նորին Սրբութեանն ուղեկցելու են Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը, Նորին Սրբութեան գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղայ Երնջակեանը եւ Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի տնօրէն Արժանապատիւ Տ. Վահրամ քահանայ Մելիքեանը: