image

«Ալվա՛րդ, խնդրում եմ ինձ ներէք». Ռուբէն Վարդանեանը՝ Դաւիթ Մանուկեանի կնոջ

«Ալվա՛րդ, խնդրում եմ ինձ ներէք». Ռուբէն Վարդանեանը՝ Դաւիթ Մանուկեանի կնոջ

Յատուկ կ՚ուզեմ խօսիլ մարդու մը մասին, որուն ցաւ պատճառելու միտքն այստեղ ինծի համար ամենածանրն է: Խօսքը Ալվարդի մասին է: Եթէ ես Ձեր ու Ձեր ամուսինի հետ ձեր մեքենային մէջ չգտնուէի, ան հիմա ձեր կողքին կ՚ըլլար: Կը խնդրեմ ինծի ներեցէք: Ինծի համար սա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով եւս մէկ մարդ այստեղ կը տառապի բոլորիս հետ միասին: Պաքուի մեկուսարանէն փոխանձուած ձայնային ղերձին մէջ ըսած է Ռուբէն Վարդանեանը:

«Նաեւ ուզում եմ առանձին ներողութիւն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկուեցին իրենց հայրենիքից, որ չկարողացայ անել ամէն ինչ, ինչ կարող էի եւ պէտք է անէի, որպէսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրաւունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ յաջողուեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով...իմ կարծիքով մեզ որպէս ազգ վերջնականապէս կը կոտրէին: Ինձ յաջողուեց դա կանգնեցնել եւ մի փոքր փոխել պատմութեան ընթացքը»,- նշած է ան: