Շիրակի մարզի Փանիկ գյուղի թանգարանում ցուցադրված հացի նմուշները 40-50 տարեկան են։
Գյուղացիների մեկնաբանմամբ, հացի նմուշները կես դարից ավելի պահպանվել են, քանի որ անարատ մթերքներով են պատրաստվել։
Թանգարանում ցուցադրված են հացի տեսակներից մատնաքաշը, բոքոնը, լավաշը, փառնիկը, թափթափան, սոմինը, կարտոլե հացը, գարու հացը, քարտիկաը, ծակուլիկը, ինչպես նաև հաց թխելու բոլոր պարագաները, հացազգիների այն տեսակները, որնցից հաց են թխել։
Գյուղի պատմության թանգարանը բացվել է 1967 թվականին, ԽՍՀՄ-ում համարվել եզակի թանգարան, որտեղ հացի ցուցանմուշներ կան, գործել է մինչև 1988 երկրաշարժը։
Փանիկի պատմության թանգարանը վերաբացվել է 30 տարի անց՝ 2018 թվականին և այժմ կրում է հիմնադրի՝ Պետրոս Նահապետյանի անունը։
Թանգարանի ցուցանմուշների շարքում են երկրագործական աշխատանքներում օգտագործվող հնամենի գործիքներ, գյուղատնտեսական իրեր, դրամներ, փաստաթղթեր, հին ձեռագրեր, տպագիր գրքեր, գորգեր։