image

Իրանի «Ալիք» թերթը վերադառնում է բնականոն աշխատանքի

Իրանի «Ալիք» թերթը վերադառնում է բնականոն աշխատանքի

Իսրայել-Իրան պատերազմի օրերին մեծապես վնասվել էր նաեւ Իրանի «Ալիք» թերթի խմբագրությունը։ Այսօր տեղեկացանք, որ 9 օր անց թերթը վերադառնում է բնականոն աշխատանքի։ Խմբագիր Արամ Շահնազարյանը հայտնում է, որ տպագիր տարբերակը լույս կտեսնի շուտով։  

«Ալիք»-ը հայկական մամուլի հնագույն անուններից է, լույս է տեսնում  1931-ի մարտի 22-ից, ՀՅԴ կուսակցության թերթերից է։