2024-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանի մէջ կազմած է աւելի քան 287 հազար դրամ։ Այս թիւը դիմատետրեան իր էջին ներկայացուցած է ՀՀ տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը։
Ան նշած է, որ այս ցուցանիշը 2018-ին կը կազմէր 172700 դրամ։ «Այսինքն միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով, սակայն, եթէ միջին կշռուած եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն 5,3 տոկոսային կէտով էլ իջել են հարկերը։
Ուշադրութիւն դարձրէք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամէնը 26200 դրամով, այնինչ 2018-2024 թթ. աճել է 114500 դրամով»,- գրած է նախարարը։