image

16 տարի առաջ 7 հայ ահաբեկիչներ շեղեցին Հայաստանի նորագույն պատմության ընթացքը. տեսանյութ

16 տարի առաջ 7 հայ ահաբեկիչներ շեղեցին Հայաստանի նորագույն պատմության ընթացքը. տեսանյութ

Այսօր 1999 թվական հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության 16-րդ տարին է: 16 տարի առաջ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչությանը զոհ գնացին   ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը,   6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ,  վիրավորվեցին 8 հոգի, իսկ 91 հոգի մեկ օր պատանդ պահվեցին ԱԺ նիստերի դահլիճում: 

Ահաբեկչությունը իրականացրած 7  ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ որի՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Անմիջական գործողությունն  իրակացնողները 5-ն էին` Նաիրի եւ Կարեն Հունանյանների առաջնորդությամբ: