Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) 10-ամյակի առթիվ դպրոց էին վերադարձել նախկին սաները։ NEWS.am-ի հետ զրույցում լիբանանցի Դալիա Աթալահը պատմել է, թե ի՛նչ ազդեցություն է դպրոցը գործել իր ապագայի վրա․«UWC Դիլիջանում սովորելն ինձ տվել է ինքնուրույնության եւ վստահության զգացում։ Դպրոցում բոլորը քաջալերում են տարբեր նախաձեռնություններ իրականացնելու հարցում, քանի որ բոլորը միանման են մտածում և փորձում են նպաստել փոփոխությանը՝ անգամ տեղական մակարդակով»,-ասել է նա:
Դալիա Աթալլահը ՄԱԿ համալսարանի քաղաքական վերլուծությունների կենտրոնի գիտաշխատող է։ Նա նաեւ EchoHerEco-ի հիմնադիրն է, որը խթանում է կայուն զարգացումը՝ աջակցելով լիբանանցի արհեստագործ կանանց։ «Ավրորա» կրթաթոշակի է արժանացել, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերներից է: Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում.