Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանից մի խումբ հայեր են այսօր ժամանել Արցախ: Ինչպես «Արևելքին» հայտնեց պատվիրակության ղեկավար, Վոլգոգրադում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Շամիրյանը, Վոլգոգրադի հայ համայնքն Արցախի և հայ զինվորի կողքին է և համայն հայության համար կարևոր այս օրերին չէր կարող անտարբեր մնալ: Նա նշեց, որ անհրաժեշտ օգնություն է բերվել Արցախ, և համայնքի ներկայացուցիչներն էլ պատրաստ են անձամբ Արցախում ամեն կերպ օժանդակել ժողովրդին և սահմանները պաշտպանող զինվորին:
Գագիկ Շամիրյանը նաև հայտնեց, որ Վոլգոգրադի համայնքի ներկայացուցիչներն Արցախ են բերել երկու շտապ օգնության մեքենա, 100 զույգ զինվորական կոշիկ, 400 հատ զինվորական համազգեստ, 24 գիշերային հեռադիտակ (Nigth Vision) և այլ օժանդակություն: