Նոյեմբերի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում կորոշվի «Ucom» ընկերության բաժնեմասի մի մասը գրավադրել «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում:
«Արևելք»-ը ՀԾԿՀ-ից տեղեկանում է, որ հիմք ընդունելով ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Ucom» ընկերության գրությունները Հանձնաժողովը որոշում է.
«Համաձայնություն տալ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի սեփականատեր Արամ Խաչատրյանին պատկանող 41 տոկոս բաժնեմասից 12.5 տոկոս բաժնեմասը հօգուտ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության գրավադրելուն՝ որպես հաջորդող գրավ»:
ՀԾԿՀ-ի կողմից որոշումն ընդունելուց, ստորագրելուց հետո, այն ուժի մեջ կմտնի:
Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին երկարամյա նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին. Արամ Խաչատրյանը նրա որդին է: