image

Թուրքիայից Հայաստան եկավ սիրիահայ փախստականների երկրորդ ընտանիքը

Թուրքիայից Հայաստան եկավ սիրիահայ փախստականների երկրորդ ընտանիքը

Սիրիայի պատերազմի պատճառով  Սիրիայի Քոբանի քաղաքից փախած  եւ Թուրքիայի Սուրուճ քաղաքի գաղթակայանում ապաստանած եւս մեկ  հայ ընտանիք երեկ հասավ Հայաստան: Շաբաթներ առաջ Հայաստան էր եկել նույն գաղթակայանում մոտ մեկ տարի հանգրվանած Թովմասյանների ընտանիքը:  Երեկ Հայաստան եկան Քոբանի քաղաքից գաղթած  Մա­նուել ըն­տա­նի­քի վեց ան­դամ­նե­րը` Խա­չիկ, Մա­րի, Լարա, Մա­րի­թա, Մա­րե եւ Կա­րա­պետ:   Նրանք նույնպես տեղավորվել են ժամանակավոր կացարանում: Պոլսո Հայոց Պատրիարքական  փոխանորդ Արամ Աթեշյանն  այցելել է Հայաստան եկած երկու սիրիահայ ընտանիքներին, ծանոթացել  նրանց հայաստանյան պայմաններին: Քոբանիից գաղթած այս երկու ընտանիքները Հայաստան են  փոխադրվել Արամ Աթեշյանի աջակցությամբ: