Սիրիայի պատերազմի պատճառով Սիրիայի Քոբանի քաղաքից փախած եւ Թուրքիայի Սուրուճ քաղաքի գաղթակայանում ապաստանած եւս մեկ հայ ընտանիք երեկ հասավ Հայաստան: Շաբաթներ առաջ Հայաստան էր եկել նույն գաղթակայանում մոտ մեկ տարի հանգրվանած Թովմասյանների ընտանիքը: Երեկ Հայաստան եկան Քոբանի քաղաքից գաղթած Մանուել ընտանիքի վեց անդամները` Խաչիկ, Մարի, Լարա, Մարիթա, Մարե եւ Կարապետ: Նրանք նույնպես տեղավորվել են ժամանակավոր կացարանում: Պոլսո Հայոց Պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն այցելել է Հայաստան եկած երկու սիրիահայ ընտանիքներին, ծանոթացել նրանց հայաստանյան պայմաններին: Քոբանիից գաղթած այս երկու ընտանիքները Հայաստան են փոխադրվել Արամ Աթեշյանի աջակցությամբ: