image

Զելենսքին յայտարարած է, որ Ուքրանիան բաւարար աջակցութիւն չստանար ԱՄՆ-էն

Զելենսքին յայտարարած է, որ Ուքրանիան բաւարար աջակցութիւն չստանար ԱՄՆ-էն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից՝ մատնանշելով հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումների ծավալը և արբանյակային կապի պահպանվող սահմանափակումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զելենսկին այս մասին ասել է ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ վերջին երեք ամսում Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է Patriot համակարգերի ընդամենը 24 որսացող հրթիռ, մինչդեռ ամսական միջինում անհրաժեշտ է 350-ը։«Մենք չենք լացում և չենք գոռում, բայց սա շատ կարևոր է։ Ես պարզապես փորձում եմ ասել, որ յուրաքանչյուր հրթիռ կարևոր է»,– նշել է Ուկրաինայի նախագահը։Զելենսկին նաև հայտնել է, որ ուկրաինական զինուժի համար կարևոր Starlink արբանյակային կապի համակարգը շարունակում է գործել սահմանափակումներով։«Այն աշխատում է, բայց դեռ սահմանափակված է»,– ասել է նա։Զելենսկին հավելել է, որ շարունակում է երախտապարտ լինել ԱՄՆ-ին գործընկերության համար։ Միաժամանակ նա վերահաստատել է գործող շփման գծի երկայնքով մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Ուկրաինան չի համաձայնի լրացուցիչ տարածքներ զիջել Ռուսաստանին։

 

Ուքրանիոյ նախագահ Վլատիմիր Զելենսքին յայտարարած է, որ երկիրը Միացեալ Նահանգներէն բաւարար աջակցութիւն չստանար՝ մատնանշելով հակաօդային պաշտպանութեան հրթիռներու մատակարարումներուն ծաւալը եւ արբանեակային կապի պահպանուող սահմանափակումները։  Զելենսքի այս մասին խօսած է ABC News հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցի ընթացքին։

Անոր համաձայն՝ վերջին երեք ամիսներուն Ուքրանիան ԱՄՆ-էն ստացած է Patriot համակարգերու ընդամէնը 24 որսացող հրթիռ, մինչդեռ ամսական միջին հաշուով անհրաժեշտ է 350 հրթիռ։

«Մենք չենք լար եւ չենք պոռար, բայց սա շատ կարեւոր է։ Ես պարզապէս կը փորձեմ ըսել, որ իւրաքանչիւր հրթիռ կարեւոր է», նշած է Ուքրանիոյ նախագահը։

Զելենսքի նաեւ յայտնած է, որ ուքրանական զինուած ուժերուն համար կարեւոր Starlink արբանեակային կապի համակարգը կը շարունակէ գործել սահմանափակումներով։

«Այն կը գործէ, բայց տակաւին սահմանափակուած է», ըսած է ան։

Զելենսքի աւելցուցած է, որ կը շարունակէ երախտապարտ ըլլալ Միացեալ Նահանգներուն՝ գործընկերութեան համար։ Միաժամանակ, ան վերահաստատած է գործող շփման գիծին երկայնքով ռազմական գործողութիւնները դադրեցնելու իր պատրաստակամութիւնը՝ ընդգծելով, որ Ուքրանիան պիտի չհամաձայնի Ռուսիոյ լրացուցիչ տարածքներ զիջելու։