image

Ստամբուլում նորընտիր տեղապահ Գարեգին արք. Բեքչյանին դիմավորելու են «Հրաշափառի» արարողությամբ

Ստամբուլում նորընտիր տեղապահ Գարեգին արք. Բեքչյանին դիմավորելու են «Հրաշափառի» արարողությամբ

«Արեւելքի» տեղեկություններով Ստամբուլում պատրաստվում են եկեղեցական բարիգալստյան հատուկ արարողության՝ «Հրաշափառի», որով դիմավորելու են Պոլսո պատրիարքության նորընտիր տեղապահ Գարեգին արք. Բեքչյանին: Վերջինս այս օրերին գտնվում է Գերմանիայում, ուր հայկական համայնքի հոգեւոր առաջնորդն է: Նա առաջնորդարանում վերջին կազմակերպչական աշխատանքներն  է կատարում, որից հետո Պոլսի հայոց պատրիարքականում ստանձնելու է տեղապահի աթոռը: 

Ինչպես հայտնի է՝ պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը հայտարարել է, որ պատրաստ է աթոռը զիջել տեղապահի ընտրություններում հաղթած Գարեգին արք. Բեքչյանին եւ նրան հատուկ արարողությամբ դիմավորել Ստամբուլում: Մինչ այդ, հիշեցնենք, Արամ արք. Աթեշյանը չէր հեռանում պատրիարքարանից, պատճառաբանելով, թե թուրքական իշխանությունները չեն ընդունում ընտրության արդյունքը եւ իբրեւ հայկական կողմի ներկայացուցիչ ընդունում են միայն իրեն: Համայնքում առաջացած փակուղին հաղթահարելու համար, բանակցությունների արդյուքնում թուրքական իշխանությունները նույնպես պատրաստ են գնալ զիջումների եւ ընդունել ընտրված տեղապահին: 

«Հրաշափառի« արարողությունը տեղի է ունենալու Պոլսո պատրիարքության աթոռանիստ եկեղեցու մուտքի մոտ: