image
Հրատապ լուրեր:

Ստամբուլում հարձակման մեջ կասկածվող հայաստանցի կանանց «Մարմարա»-ն անվանել է «ցոփուհիներ»

Ստամբուլում հարձակման մեջ կասկածվող հայաստանցի կանանց «Մարմարա»-ն անվանել է «ցոփուհիներ»

Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթը, անդրադառնալով փետրվարի 6-ին Պոլսում հայ ընտանիքի վրա կատարված աննախադեպ  հարձակմանը, նշում է, որ Ստամբուլի ոստիկանությունը, համագործակցելով Տրապիզոնի ոստիկանության հետ, խուզարկել է Տրապիզոնի Օրթահիսար գավառակում մի տուն, որտեղ, ըստ «Մարմարա»-ի, բնակվելիս են եղել հայազգի ցոփուհիներ: Նրանք, իբրև կասկածյալներ, ձերբակալվել են: