image
Հրատապ լուրեր:

Սպանվել է Իսլամական Պետությունում «թիվ 2 մարդը» . Սպիտակ տուն

Սպանվել է Իսլամական Պետությունում «թիվ 2 մարդը» . Սպիտակ տուն

France Presse-ը հայտնում է, որ սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման մեջ «թիվ 2 մարդը»:Այս տեղեկությունը հաստատել է Սպիտակ տունը: Ըստ այդմ` «Իսլամական պետության» առաջնորդի տեղակալ Հաջի Մութազը սպանվել է ամերիկյան օդային հարվածի հետևանքով, որը հասցվել է Իրաքի տարածքում: ԶԼՄ-ները գրում են նաև, որ իրականում Մութազը սպանվել է օգոստոսի 18-ին, սակայն պաշտոնապես Սպիտակ տունը միայն այժմ է հաստատել տեղեկությունը: Այն ժամանակ ամերիկյան անօդաչու թռչող սարքը Մոսուլ քաղաքում հարվածել է ընթացող մեքենային, որում էլ գտնվել է Մութազը: Մութազը պատասխանատու էր մասնավորապես Իրաք - Սիրիայի զենքի, տրանսպորտի փոխադրումների համար:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Մութազի մահը «անբարենպաստ ազդեցություն կունենա ԻՊ-ի գործողությունների վրա` հաշվի առնելով նրա ազդեցությունը ԻՊ-ի ֆինանսական, լրատվական, գործողությունենրի և լոգիստիկայի ասպարեզներում»:Նույն հարվածից սպանվել է նաև ԻՊ-ի «մեդիա պատասխանատուն», որը հայտնի է Աբու Աբդուլահ անունով:

աղբյուր` tert.am