image

Պատրիկ Ֆիորեն երգելու է Ստեփանակերտի Վերածնության հրապարակում

Պատրիկ Ֆիորեն երգելու է Ստեփանակերտի Վերածնության հրապարակում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 17-19-ը անցկացվելիք  «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում  տեղի կունենան Ֆրանսիան եւ  նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ։ Փառատոնի նպատակն է սերտացնել Արցախի եւ  Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական կապերը եւ ընդլայնել երկխոսությունն ու համագործակցության ոլորտները։

Այս մասին հայտում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երգելու է ֆրնասահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորեն: