image
Հրատապ լուրեր:

Պատմության բաց դաս՝ Մխիթար Սպարապետի հիշատակի վայրում. լուսանկար

Պատմության բաց դաս՝ Մխիթար Սպարապետի հիշատակի վայրում. լուսանկար

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Գարեգին Սևունցի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները Հին Խնձորեսկի Սուրբ Անապատ եկեղեցու տարածքում գտնվող Մխիթար Սպարապետի հիշատակի վայրում անցկացրել են պատմության բաց դաս, որը նվիրված է եղել հայ նահատակներին: Միջոցառման շրջանակներում նույն վայրում տեղադրվել է նաև հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից  Մխիթար Սպարապետի կյանքն ու գործունեությունը համառոտ բնորոշող ցուցատախտակ, ինչպես նաև զետեղվել է Սպարապետի տապանաքարի գրաբար գրությունների աշխարհաբար բացատրության ցուցանակը. «Սա է մարմնով գերեզման իջածի հանգստյան տապանը:Նրա անունն է Մեծ Մխիթար:Նա ուներ իշխանություն, բայց նպատակին չհասած՝ գնաց ջահել: Նա Գանձակ երկրից էր: Նահատակվեցին ՌՃՀԶ Թվական»:

Բաց դաս վարել եւ ցուցանակների տեղադրումը նախաձեռնել է դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Թրվանցը։ 

 

Սուրբ Անապատ եկեղեցու տարածքում գտնվող Մխիթար Սպարապետի հիշատակի վայրը Սյունիքի մարզի զբոսաշրջության կանգառներից մեկն է: Անդնդախոր ձորերով շրջապատված և դժվարանցանելի ճանապարհներ ունեցող վայրը խնամում են գյուղի դպրոցի աշակերտներն ու Խնձորեսկ գյուղի բնակիչները: 

 

 

Լուսանկարները՝ «Խնձորեսկ» ֆեսյբուքյան էջից