Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորությամբ և Հայ Ավետարանական եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցների առաջնորդությամբ Ավետիսյան կրթահամալիրի աշխատակազմը 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հետ միասին պատրաստել է նվերներով լի 12.000 պայուսակ, որոնք կառաքվեն Արցախում ապրող, ինչպես նաև պատերազմի պատճառով ՀՀ տարբեր համայնքներում ժամանակավոր ապաստան գտած արցախցի մանուկներին, տեղեկանում ենք Ավետիսյան կրթահամալիրից:
