image

Նաուալ Բերին Երևանում է. նա նաև Արցախ է այցելելու

Նաուալ Բերին Երևանում է. նա նաև Արցախ է այցելելու

Հայաստանում է լիբանանյան «Ալ-Ժադիդ» հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ հայտնի հետաքննող լրագրող Նաուալ Բերրիի գլխավորությամբ: Նրանք վերջին իրադարձությունների հետ կապված նկարահանումներ են կատարում Հայաստանում:  Նաուալ Բերրին Երևանի փողոցներից մեկում հանդիպել է նախկին ազատամարտիկ Սասուն պապիկին և սելֆի խնդրել նրա հետ: Մինչ լրագրողը պատրաստվում էր սելֆի անել, ազատամարտիկն անսպասելի համբուրել է Նաուալին. «Սասուն պապիկը խաբեց ինձ»,-կատակով գրել է Նաուալ Բերրին, ավելացնելով՝ «Հարյուր տոկոսով անմիջական նկար»:  

Մեր տեղեկություններով՝ «Ալ-Ժադիդ» հեռուստաընկերության  նկարահանող խումբն այցելելու է նաև Արցախ և նկարահանումները շարունակելու է այնտեղ:  

 

Լիբանանցի Լրագրողը Եւ Սասուն Պապիկը