Հայաստանում է լիբանանյան «Ալ-Ժադիդ» հեռուստաընկերության նկարահանող խումբը՝ հայտնի հետաքննող լրագրող Նաուալ Բերրիի գլխավորությամբ: Նրանք վերջին իրադարձությունների հետ կապված նկարահանումներ են կատարում Հայաստանում: Նաուալ Բերրին Երևանի փողոցներից մեկում հանդիպել է նախկին ազատամարտիկ Սասուն պապիկին և սելֆի խնդրել նրա հետ: Մինչ լրագրողը պատրաստվում էր սելֆի անել, ազատամարտիկն անսպասելի համբուրել է Նաուալին. «Սասուն պապիկը խաբեց ինձ»,-կատակով գրել է Նաուալ Բերրին, ավելացնելով՝ «Հարյուր տոկոսով անմիջական նկար»:
Մեր տեղեկություններով՝ «Ալ-Ժադիդ» հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելելու է նաև Արցախ և նկարահանումները շարունակելու է այնտեղ:

