Ինչպես տեղեկացրել էինք, Լիբանանյան MTV արբանյակային հեռուստաընկերության «Թահքիք» («Հետաքննություն») ծրագրի ստեղծագործական կազմն ապրիլի 29-ից մայիսի 6-ն այցելել էր Արցախ և ֆիլմ պատրաստել Արցախի մասին: Հեղինակավոր հաղորդաշարի ստեղծագործական խմբի արցախյան այցը կազմակերպել էր ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական-տեղեկատու գրասենյակը: Հաղորդման հեղինակ Քլոդ Աբի Նադեր-Հընդիի պատրաստած ֆիլմը նվիրված է Արցախի հանրապետության 25-ամյակին: