Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փետրվարի 5-ի որոշմամբ, Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել, հաղորդում է Ֆրանսիական ռադիոն, նշելով, որ այդ մասին Մակրոնը հայտարարել է նաեւ Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:
Նշենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001 թվականին: Հայոց ցեղասպանության թեման պարբերաբար հակասություններ է առաջացրել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերություններում: