image

Հրապարակուած է Զօր. Միշէլ Աունի սպայական առաջին պատկերը

Հրապարակուած  է  Զօր. Միշէլ Աունի  սպայական առաջին պատկերը

Լիբանանի  նախագահի  պաշտօնական էջը  այսօր հրապարակած է     զօր.  Միշէլ Աունի     մէկ պատկերը, առնուած   1958-ին:   Պատկերին մէջ   նախագահ զօր. Միշէլ Աուն  սպայական իր թուրը կը ստանայ  լիբանանեան  բանակի  այլ   զօրեղ  հրամանատարէ մը ՝  զօր. Ֆուատ  Շէհապէն, որ  այդ օրերուն  Լիբանանի  նախագահն էր:

Երկու նախագահները Շէհապ եւ Աուն  կը համարուին   երկրի  զինուորական հաստատութեան ՝  լիբանանեան բանակի   ծնունդ  գործիչներ: Երկուքն ալ ունին ուրոյն գործելաոճ   եւ շնորհիւ      այդ զինուորական  հաստատութեան  մէջ իրենց         ունեցած  ձեռքբերումներուն յաջողած են հասնիլ  Պաապտայի նախագահական պալատ:

Յիշեցնենք, որ   նախկին նախագահ   զօր. Ֆուատ Շէհապ (մահացած  1964-ին),      կարեւոր  աւանդ  ունեցած է  կազմակերպելու  երկրի     գաղտնի սպասարկութեան  ծառայութիւնները եւ իր  աւանդով    սկիզբ առած     քաղաքական- ապահովական      գործընթացը       կրած է  «Շէհապիզմ» անունը: